Soirée: Արշավ դեպի ՋԵՐՄՈՒԿ և պարաններով վայրէջք Ջերմուկի ջրվեժից

> >
Արշավ դեպի ՋԵՐՄՈՒԿ և պարաններով վայրէջք Ջերմուկի ջրվեժից

Club: Armenian Extreme club

Upcoming: 2
Date: 16.08.2015 07:00
Adresse: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | montrer sur la carte »

Inscrivez-vous »

Participants - Femmes

Participants - Hommes

Photos de la soirée

Vous serez informé(e) dès que les photos de la soirée seront ajoutées

Soirée: Արշավ դեպի ՋԵՐՄՈՒԿ և պարաններով վայրէջք Ջերմուկի ջրվեժից

Բոլոր այն անձանց համար, ովքեր ուզում են խենթանալ Ջերմուկի ջրվեժի շիթերից և գագաթից սահուն կերպով իջնել ներքև, բոլոր այն անձանց համար, ովքեր ուղղակի ցանկանում են փախչել շոգ քաղաքի եռման ասֆալտից, զբոսնել զով ծառուղիներով, վայելել զով օդն ու գեղեցիկ քաղաքի ու բնության միասնությունը ...

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐՆ ԱՅՍՏԵՂ.
Շարժվում ենք ՕԳՈՍՏՈՍԻ 16-ին, առավոտյան 07:00
Վերադառնում ենք նույն օրը՝ 21:00
Առաջին կանգառն Արենի գյուղում, որտեղ տնական գինիներ համտեսելուց ու նախաճաշելուց հետո շարժվում ենք ուղիղ դեպի Ջերմուկ:
Ջերմուկում, ամենահետաքրքիր տեղերում մի լավ զբոսնելուց հետո, կիջնենք դեպի Ջրահարսի վարսեր անունը կրող Ջերմուկի գեղեցկուհի ջրվեժը, որտեղ արդեն վերևից կախված պարանը կսպասի համարձակներին:
Բոլոր ցանկացողները կարող են փորձել պարանով վայրէջքը ջրվեժի երկրորդ ու անվտանգ մասից, որից հետո փորձվածներն ու այն սկսնակները, ում մոտ դա լավ կստացվի, հսկողության ներքո վայրէջք կիրականացնեն հենց ջրվեժի ամենավերևից:
Վայրէջքն ավարտելուց հետո, մեքենան մեզ կտանի դեպի ճոպանուղի, որտեղ բոլոր ցանկացողները կարող են օգտվել ճոպանուղու ծառայությունից և բարձրանալ դեպի սարի գագաթը՝ բացվող տեսարաններով հիանալու ու ճաշելու համար:

Մասնակցության համար անհրաժեշտ գումարը 6500 դրամ է՝ ներառյալ տրանսպորտը, Արենիում գինիների հյուրասիրությունը, էքսկուրսավարների և ժայռամագլցման կազմակերպչական ծախսերը:

Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)265576 (095)265576 կամ այցելել "Armenian Extreme Club"` ԱՄԻՐՅԱՆ 18 հասցեով՝ Բիբլոս բանկի հարևանությամբ: