Soirée: Արշավ-կենդանադիտարկում դեպի Շատիվանք
Page d'accueil > Armenian Extreme club > Արշավ-կենդանադիտարկում դեպի Շատիվանք
Vous serez informé(e) dès que les photos de la soirée seront ajoutées
ՓԵՏՐՎԱՐԻ 28-ԻՆ (ՇԱԲԱԹ), "Armenian Extreme Club"-ը կազմակերպում է ոչ բարդ ու միաժամանակ շատ հետաքրքիր արշավ դեպի Վայոց Ձորի մարզ՝ դեպի ժայռերի վրա բնակվող քարայծներն (բեզոարյան այծերն) ու լեռներում թաքնված լեգենդար Շատիվանքը:
Երևանից մեկնելու ենք 07:00 am
Շատին գյուղից գողտրիկ կիրճի երկայնքով ձգվող ոլոր-մոլոր արահետով քայլելու ենք դեպի Շատիվանք: Ամբողջ ընթացքում ակումբի ուսանողների կողմից կլսեք բազմաթիվ հետաքրքիր լեգենդներ ու պատմություններ տեղանքի հետ կապված:
Շատիվանքում շրջայցից ու գեղեցիկ տեսարաններով հանգստից հետո կվերադառնանք Շատին գյուղ ու կայցելենք հատուկ դիտակետ՝ վայրի պայմաններում բնակվող քարայծների հոտին հեռադիտակներով հետևելու համար: Կլսենք այս կենդանիների ապրելակերպի, առանձնահատկությունների մասին ու տեղում՝ մեր աչքով կստուգենք այդ ամենի իսկությունը:
Մասնակցության գումարը 4000 դրամ է՝ ներառյալ տրանսպորտը, լեռնային ուղեկցորդների ու էքսկուրսավարների ծառայությունները, դիտակետի վճարն ու հեռադիտակների վարձակալությունը:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"` ԱՄԻՐՅԱՆ 18 հասցեով:
Invités: Aram Tovmasyan, Tariel Hambardzumyan, Eduard Mkrtchyan