Soirée: Դահուկավարման դասընթացներ Արագած լեռան լանջին
Page d'accueil > Armenian Extreme club > Դահուկավարման դասընթացներ Արագած լեռան լանջին
Upcoming: 0
Date: 13.12.2015 07:00
Adresse: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | montrer sur la carte »
Vous serez informé(e) dès que les photos de la soirée seront ajoutées
Դահուկը լավագույն որոշումներից մեկն է կյանքում ճիշտ փոփոխություն մտցնելու և ձմեռն ավելի գունավորելու ու իմաստավորելու համար:
Դե ուրեմն առանց երկար-բարակ մտածելու ու կասկածելու ԱՌԱԱԱԱԱԱՋ:
Մեկնում ենք ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ (ԿԻՐԱԿԻ), առավոտյան 07:00
Վերադառնում ենք նույն օրը՝ 20:00
Ձեզ կօգնենք, կսովորեցնենք, կբացատրենք ու հաստատուն կերպով կկանգնեցնենք դահուկի վրա: Դասընթացի վերջում կկարողանաք սահել, թեքվել, կատարել զիգզագներ ու արգելակել մի քանի ձևով: Այսինքն կունենաք բոլոր անհրաժեշտ գիտելիքները՝ հետագայում անվտանգ ու միայնակ սահելու և զարգանալու համար:
Դասընթացի տևողությունը կախված է հենց Ձեր ընդունակություններից: Դասընթացից հետո 5կմ երկարությամբ գեղեցիկ ու անվտանգ ամրշրուտով սահելու ենք ցած՝ մինչև մեքենան, որտեղից էլ կվերադառնանք Երևան:
Մասնակցության գումարը 10000 դրամ է՝ ներառյալ դահուկների վարձակալությունը, տրանսպորտն ու դասընթացները:
Հագուստ չունենալու դեպքում հնարավորության սահմաններում ԱՆՎՃԱՐ կտրամադրենք նաև հագուստ:
ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ՝ մաքսիմում 10 անձ, այնպես որ ցանկացողներին խորհուրդ ենք տալիս հնարավորինս շուտ գրանցվել:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"-ի գրասենյակ՝ Ամիրյան 18 հասցեով: