Soirée: Պարզ լճից ոտքով Գոշավանք և Գոշի լիճ

> >
Պարզ լճից ոտքով Գոշավանք և Գոշի լիճ

Club: Armenian Extreme club

Upcoming: 4
Date: 22.03.2015 07:00
Adresse: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | montrer sur la carte »

Inscrivez-vous »

Photos de la soirée

Vous serez informé(e) dès que les photos de la soirée seront ajoutées

Soirée: Պարզ լճից ոտքով Գոշավանք և Գոշի լիճ

Մեր բակի ծառերն արդեն ծաղկել են և շուտով կկանաչեն նաև Դիլիջան Ազգային Պարկի անտառները: Իսկ ինչն է մեզ խանգարում նրա բողբոջներին և առաջին ծաղիկներին ու տերևներին ողջունելը:

Մարտի 22-ին, առավոտյան ժամը 07:00 շարժվում ենք դեպի Դիլիջան: Առաջին կանգառը գարնանային Պարզ լիճն է, որտեղ զբոսնելուց, սրճելուց և տրամադրվելուց հետո կիրականացնենք անտառային հետաքրքիր ու հեշտ արշավ դեպի Գոշ գյուղ:
Գոշ գյուղում կիրականացնենք էքսկուրսիա Գոշավանքի վանական համալիրում և դրանից հետո կբարձրանանք դեպի անտառոտ լեռներում թաքնված գեղեցկուհին' Գոշի լիճը:
Գոշի լճից վերադառնալուց հետո մեքենայով կհասնենք Դիլիջանի քաղաքի Թուֆենկյան փողոց, որտեղ էլ զբոսանքից հետո, վերադարձին' Սևանում և Սևանի գարեջրի գործարանում կանգառ անելուց հետո կվերադառնանք Երևան:

Այո, դուք շատ ճիշտ հասկացաք' ՍՊԱՍՎՈՒՄ Է ԲԱՎԱԿԱՆԻՆ ՀԱԳԵՑԱԾ ՈՒ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՕՐ:

Մասնակցության գումարը 5000 դրամ է: Խմբային հայտերի դեպքում գործում են զեղչեր:

Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"` Ամիրյան 18 հասցեով' Բիբլոս բանկի հարևանությամբ:

Invités: Lusine Simonyan, Sophie Simonyan, Gor Elchyan, Sam Simonyan, Gayane Rushanyan, Cov Hovhannisyan, Yer An